Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի տրանսպորտի նախարար. Հայաստանում ռուսական ընկերության օդանավ է կալանավորվել
Հակառուսական պատժամիջոցների հետևանքով ռուսական ավիաընկերությունների մոտ 80 օդանավ է կալանավորվել։ Interfax-Russia-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
«Մինչ պատժամիջոցները երկրում կար 1 367 ինքնաթիռ։ Մենք կորցրել ենք 78-ը։ Դրանք թռիչքների ժամանակ կալանավորվել են»,-ասել է նախարարը։
Ռուս պաշտոնյան թվարկել է, որ օդանավերը ձերբակալվել են նաև Ռուսաստանի բարեկամ երկրներում, ինչպես օրինակ Թուրիքայում, Ադրբեջանում, Հայաստանում։
Նրա խոսքով, ռուսական կողմը փորձում է պայմանավորվել արևմտյան լիզինգային ընկերությունների հետ ինքանթիռների ձեռքբերման համար, սակայն դրանք բանակցությունների չեն գնում։ Նման պայմաններում ՌԴ-ն սկսել է ավիապարկը փոխանցել ռուսական ռեգիստր։