Վրաստանում մեկնարկել է «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդեսների շարք
Մշակույթ
09:15 22/03/2022
Տարածաշրջան

Վրաստանում մեկնարկել է «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդեսների շարք

Վրաստանի հայ համայնքը Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ մեկնարկել է իր ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով:

Մարտի 21-ին  կայացել է ապրիլ 24-յան ցուցահանդեսներից առաջինը Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի հանդիպակաց կողմերում Ջավախիշվիլիի պետական համալսարանի մոտակայքում, որին աջակցել են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։

Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։

Placeholder
Վրաստանում մեկնարկել է «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդեսների շարք