Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի հետ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը՝ Բրյուսելում ԵՄ ընդհանուր գործերի խորհրդի նիստից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին օրերին մենք տեսանք Ուկրաինայում ռազմական գործողությունների աճ, և միանգամայն հնարավոր է, որ նոր պատժամիջոցներն արագ մշակվեն»,- ասել է Բոնը և հավելել․
«Այժմ այս մասին քննարկումներ են ընթանում։ Մենք դեէսկալացիայի նշաններ չենք տեսնում, այդ պատճառով ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»։