Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
22.03.2022. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Հայաստանում մարտի 21-ին կատարվել է 2258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 99 հիվանդ, գրանցվել է մահվան 3 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 354 դեպք, որոնցից 409 456 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8601 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1672 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 273 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2952590 թեստավորում:
