Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հետք»-ը հրապարակել է Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները առանց գազ մնացած Արցախից։
Առանց գազի. 11 ամսական Արփիի լոգանքը վառարանի մոտ։

Պապն ու տատը տաքանում և մտածում են տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ստեփանակերտի սուպերմարկետներում դատարկվում են հացի դարակները:

Արցախի տարբեր շրջաններից տարհանված և բազմազավակ ընտանիքներին բաժանվում են գազի բալոններ՝ բարեգործական հիմունքներով:

Մանկական ներկայացում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Գազի բացակայությունը և եղանակային պայմանները չեն խանգարում Ստեփանակերտի երեխաներին ստանալ հոգևոր սնունդ:

Հադրութից տեղահանված բազմազավակ մայրը՝ Տաթևը և իր 5 երեխաները: Նրանք արդեն մի տարի է՝ ապրում են Ստեփանակերտում գտնվող նախկին «Մալիշ» ռեստորանում: Տան միակ ջեռուցման աղբյուրը փոքր էլեկտրական տաքացուցիչն է:

Ֆոտոպատմությունն ամբողջությամբ՝ «Հետք»-ում։