«Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
Իրավունք
12:25 23/03/2022
Հայաստան

«Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի մագիստրանտ, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին։

Նշենք, որ սա «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակն է։ Կրթամրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։

Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի (առկա/հեռակա) այն ուսանողին (սկսած 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)` առաջադիմություն, ստեղծագործական ակտիվություն,  նորարար միտք, քաղաքացիական հանձնառություն և  այլ։

 Վաչագան Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1991 թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում: 

Placeholder
«Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին