Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
23.03.2022. Կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում մարտի 22-ին կատարվել է 2481 թեստավորում թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 59 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422382 դեպք, որոնցից 409588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2519 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8603 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1672 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 275 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2957329 թեստավորում: