«Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները. Խաչատրյան
Հասարակություն
14:25 24/03/2022
Հայաստան

«Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները. Խաչատրյան

«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ 

Նա տեղեկացնում է, որ NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ըստ ժամանակացույցի։

«Այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար»,- գրել է Գ.Խաչատրյանը։ 

Placeholder
«Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները. Խաչատրյան