Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո
Մշակույթ
10:55 24/03/2022
Աշխարհ

Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո

Ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակում օպերատորի ողբերգական մահից հինգ ամիս անց դերասան Ալեք Բոլդուինը վերադառնում է աշխատանքի։

kulturomania.ru-ի հաղորդմամբ,  Բոլդուինը նախատեսում է նկարահանվել իտալական երկու Սուրբ Ծննդյան ֆիլմերում։ Խոսքը «Kid Santa»-ի և «Billie's Magic World»-ի ֆիլմերի մասին է։

Նախագծերին կմասնակցի նաև Ալեք Բոլդուինի եղբայրը՝ դերասան Ուիլյամ Բոլդուինը։

Եղբայրները կաշխատեն ռեժիսոր Ֆրանչեսկո Սինկումանիի հետ։ Սուրբ Ծննդյան ֆիլմերի արտադրությամբ զբաղվելու է Minerva Pictures-ը:

Հիշեցնենք, որ նկարահանման հրապարակում Բոլդուինը կրակել էր ատրճանակից, որում մարտական փամփուշտ էր եղել։ Կրակոցից սպանվել էր 42-ամյա օպերատոր Հալինա Հաթչինսին, վիրավորվել 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։

 

 

Placeholder
Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո