Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
24.03.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Հայաստանում մարտի 23-ին կատարվել է 2231 թեստավորում թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 47 հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422401 դեպք, որոնցից 409635 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2490 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8604 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1672 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 276 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2959560 թեստավորում: