Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը
Քաղաքական
10:19 24/03/2022

Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը։

«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ դիմացել են սառնամանիքին առանց ջեռուցման և  տաք ջրի»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
 

Հիշեցնենք, որ ԵՄ խոսնակը երեկ տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ ԵՄ-ն անհաբգստացած է Ստեփանակերտի գազամատակարարման  խափանման մասին հաղորդումներով:

ԵՄ խոսնակը նշել էր, որ անհրաժեշտ է շտապ կերպով ապահովել տուժած բնակչության գազամատակակարման վերականգնումը հատկապես եղանակային վատ պայմաններում։ ԵՄ-ն գազատարը վերահսկող Ադրբեջանի իշխանություններին  կոչ է արել թույլ տալ գազամատակարարման վերականգնումը։

«Եվրամիությունը ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար»,-ասված է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ։

 

Placeholder
Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը