Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 25 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի ռազմական կարիքների համար
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 6000 հրթիռ, իսկ ռազմական կարիքների համար կհատկացնի 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետն այսօր ՆԱՏՕ-ի և G7-ի նիստում կհայտարարի Ուկրաինային աջակցության մեծ փաթեթի մասին... Հայտարարված միջոցառումները ներառում են 25 միլիոն ֆունտ ստերլինգ ուկրաինական բանակի համար, ինչպես նաև 6000 հրթիռ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սպասվում է, որ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը առաջնորդները կքննարկեն Ուկրաինային երկարաժամկետ ռազմական, դիվանագիտական օգնությունը և Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների ուժեղացումը։