«МИР 24». Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են Ռուսաստանին ապահովել որակյալ տեքստիլով
Տնտեսություն
15:55 25/03/2022
Աշխարհ

«МИР 24». Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են Ռուսաստանին ապահովել որակյալ տեքստիլով

Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են ռուսական խանութներին ապահովել որակյալ տեքստիլով։ Որպես հումք օգտագործվում է պրեմիում դասի փափուկ ու բարակ բամբակ, որն արտադրվում է Ուզբեկստանում։ Արտադրության յուրաքանչյու փուլ  իրականացվում է համակարգչային ծրագրի միջոցով։

«МИР 24»-ի ռեպորտաժում նշվում է, որ տեքստիլի ոլորտում Հայաստանն առաջատար դիրք ունի, արտադրվում են անկողնային պարագաներ, ներքնազգեստ, գուլպաներ և այլն։

«Արտադրանքը բավարարում է ներքին շուկայի համար, և ապրանքների մեկ երրորդն արտահանվում է Ռուսաստան։ Օրինակ, լոգանքի սրբիչի չափը, խտությունը, նախշը և գույնը ընտրում է հաճախորդները, որոնք հիմնականում հյուրանոցներ են։ Նրանք պետք է ամեն օր լվանան իրենց սրբիչները։ Ուստի կարևոր է, որ ապրանքը երկար ժամանակ չդեֆորմանա, մնա փափուկ և չմաշվի»,-ասված է ռեպորտաժում։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Placeholder
«МИР 24». Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են Ռուսաստանին ապահովել որակյալ տեքստիլով