Կարծում եմ՝ կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել. Խոակին Կապառոս
Սպորտ
09:57 25/03/2022
Հայաստան

Կարծում եմ՝ կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել. Խոակին Կապառոս

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 1:0 հաշվով: Գոլի հեղինակը Վահան Բիչախչյանն է։

«Շատ լավ խաղ ցուցադրեցինք: Մենք նրանց ոչնչացրինք խաղի երկրորդ հարկում: Կարծում եմ՝ կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել: Իհարկե, վերջում, երբ մնացինք 10 ֆուտբոլիստով, դժվարացավ մեր գործը», Հայաստան - Չեռնոգերիա ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Նա շնորհավորել է ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանին և Էրիկ Վարդանյանին, քանի որ բացի նրանից, որ  մեծ ֆիզիկական աշխատանք կատերեցին, նաև լավ խաղ ցույց տվեցին, թիմին հետաքրքիր տարբերակներ էին առաջարկում։

Placeholder