25.03.2022. Կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Օրվա թեմա
11:57 25/03/2022
Հայաստան

25.03.2022. Կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ

Հայաստանում մարտի 24-ին կատարվել է 2451 թեստավորում  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 58  հիվանդ, գրանցվել է մահվան 3 դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2451 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8607 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1672 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 279 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 961 990 թեստավորում:

Placeholder
25.03.2022. Կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ