Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիան մինչև 2022 թ-ի կեսերը երկու անգամ կկրճատի Ռուսաստանից նավթի ներկրումը
Գերմանիան նախատեսում է մինչև 2022 թվականի կեսերը կրկնակի կրճատել նավթի ներկրումը Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի նամակին։
«Մինչև տարվա կեսերը, ամենայն հավանականությամբ, ռուսական նավթի ներմուծումը Գերմանիա կրկնակի կկրճատվի։ Մինչև տարեվերջ մենք նպատակ ունենք գործնականում անկախանալ»,-ասված է Հաբեկի նամակում:
Նա հավելել է, որ պայմանագրերի փոփոխությունները մոտ ապագայում կհանգեցնեն նրան, որ Գերմանիայի կախվածությունը Ռուսաստանից նավթից կնվազի մեկ քառորդով։