Գիտնականները պարզել են, որ ծաղկափոշին մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը
Աշխարհում
18:08 26/03/2022
Աշխարհ

Գիտնականները պարզել են, որ ծաղկափոշին մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը

Allergotop նախագծի բժշկական տնօրեն, ալերգոլոգ-իմունոլոգ Ելենա Շուվատովան ասել է, որ գարնանային ծաղկումը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը։ Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Նա խոսել է Մյունխենի տեխնիկական համալսարանի և Մյունխենի Հելմհոլց հետազոտական կենտրոնի կողմից անցկացված միջազգային հետազոտության մասին: Գիտնականները պարզել են, որ ծաղկափոշին մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը։

Դա պայմանավորված է նրանով, որ ծաղկափոշին փոխում է շնչառական ուղիների էպիթելային բջիջների իմունային արգելքի գործառույթները, և մարդն ավելի խոցելի է դառնում վիրուսների նկատմամբ:

Իմունոլոգը ալերգիայով տառապող ռուսներին խորհուրդ է տվել որոշ ժամանակով մեկնել Մոնտենեգրո:
 

Placeholder