Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը դատապարտում է Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի համաձայնությունը Էդ-Դուրրա գազի հանքավայրի շահագործման վերաբերյալ
Իրանը դատապարտում է Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի համաձայնությունը Պարսից ծոցում Էդ-Դուրրա գազի հանքավայրի շահագործման վերաբերյալ և հայտնում դրա նկատմամբ իր իրավունքների մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ, այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«Էդ-Դուրրա գազի հանքավայրն ընդհանուր է Իրանի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի համար, և դրա հատվածները գտնվում են իրանա-քուվեյթյան սահմանային ջրերում: Ըստ միջազգային կանոնների և ընթացակարգերի՝ այս ոլորտը զարգացնելու ցանկացած գործողություններ պետք է իրականացվեն բոլոր երեք երկրների միջև համակարգված »,-Խատիբզադեին մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունից:
Դիվանագետի խոսքով՝ այդ գործողությունները ապօրինի են և չունեն իրավական հիմքեր, քանի որ դրանք հավանության չեն արժանանում Թեհրանի կողմից։
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների՝ այդ հանքավայրի համատեղ շահագործման շուրջ»,-ասել է Խատիբզադեն։
Մարտի 21-ին Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները համաձայնության են եկել Պարսից ծոցի երկու պետությունների սահմանին մոտ գտնվող չեզոք գոտու Էդ-Դուրրա գազային հանքավայրի մշակման և շահագործման շուրջ։ Ակնկալվում է, որ արդյունահանումը կկազմի 1 մլրդ ստանդարտ խորանարդ ֆուտ (մոտ 28,3 մլն խմ) բնական գազ, ինչպես նաև օրական 84 հազար բարել գազային կոնդենսատ։ Միաժամանակ արտադրության ծավալները հավասարապես կբաժանվեն երկու երկրների միջև՝ համաձայն սահմանված ծովային սահմանների։