26.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Առողջություն
11:54 26/03/2022
Հայաստան

26.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ

Հայաստանում մարտի 25-ին կատարվել է 2608 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 64  հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 444  դեպք, որոնցից 409 757 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2406 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8608 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1673 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 281 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 964 598 թեստավորում:

Placeholder
26.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ