Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Քաղաքական
13:30 26/03/2022
Աշխարհ

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շփման գծում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Վ.Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում շփման գծում»,- լրագրողներին ասել է նա։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Placeholder
Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը