ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով. Պետդեպ
Քաղաքական
23:08 25/03/2022
Աշխարհ

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով. Պետդեպ

Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով, այս և էսկալացիոն այլ միջոցները համարում է անպատասխանատու և սադրիչ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը։

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղաշարժը և էսկալացիայի այլ միջոցները անպատասխանատու են և անհարկի սադրանք են ստեղծում», - ասել է նա։

 ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ավելի վաղ նույնպես հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ  ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Արցախում գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զինուժի տեղաշարժերով,  Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի ուղիները՝ իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար։

 

Placeholder
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով. Պետդեպ