Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել
Հասարակություն
15:01 26/03/2022
ԼՂՀ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել

Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել՝ «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությամբ: Այս մասին գրում է artsakhtert.com կայքը։ 

Կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Նշելով ահաբեկչական Ադրբեջանի գործողությունների հետևանքով արցախահայության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգները, հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության:

«Մեր իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված: Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար կետերը, ադրբեջանական զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում: Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել, մեկ բռունցք դառնալ, կանգնել արցախահայության կողքին»,-նշել են «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները:

Placeholder
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել