27.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Առողջություն
11:48 27/03/2022
Հայաստան

27.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում մարտի 26 -ին կատարվել է 1790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 33  հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 458 դեպք, որոնցից 409 790 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2383 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8610  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1675 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 285 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 966 388թեստավորում:
 

Placeholder