«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Մշակույթ
23:04 27/03/2022
Հայաստան

«Արտավազդ»-ի մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության

«Լավագույն մանկական ներկայացում»
«Կոկորդիլոսը» -  Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.` Աղասի Մելքոնյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թ-ն

«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն 
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն 

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն 

«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Երեք քույր» - Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.`Սամսոն Մովսեսյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ  Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն 
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն  
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-ն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվ. թ-ն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստ. թ-ն

«Լավագույն թատերագիտական հոդված»
Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»

«Լավագույն սցենոգրաֆիա»
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն

«Երաժշտության լավագույն հեղինակ»
Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը» , Կամերային թ-ն 

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»
Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թ-ն

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-ն
Արմինե Անդրեասյան  –(Միսս Մարթա)   «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն 

«Լավագույն դերասանուհի»
Մարիամ Ղազանչյան - (Մաշա)  «Երեք քույր», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն
Ելենա Վարդանյան  - (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն

«Լավագույն դերասան»
Արթուր Կարապետյան - (Ներոն)  «Ներոն և Սենեկա»,  Հ.Պարոնյանի անվ. թ-ն
Սենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թ-ն 

«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» - «Նարեկ»  պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» - Մնջախաղի թ-ն, բեմ.` Կարեն Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»
«Համլետ» - Կամերային թ-ն, բեմ.` Արա Երնջակյան   

«Հատուկ մրցանակ»   
Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-նին
Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամ. թ-ն -  «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան

Placeholder