Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱ․ Խնձրցյանը թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը 14:4 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ թուրք Մուհամեդ Կատավուսի նկատմամբ:
Հայ ըմբիշը առաջին մրցափուլում 0:4 պարտվելիս, հարմար բռնվածքով 3 երկու միավորանոց գլորում կատարեց եւ հաշիվը դարձրեց 6:4: Երկրորդ մրցափուլում նույն կերպ իրար հաջորդող գլորումներով հաշվի մեջ առաջ անցավ`12:4: Գորգի մրցավարը երկու միավոր ավելացրեց թուրք ըմբիշին հաշիվը՝ դարձնելով 12:6: Հայ ըմբիշը թույլ չտվեց, որ գոտեմարտը շարունակվի եւ մարզչական անկյունում նստած Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանին խնդրեց բողոքարկել գորգի մրցավարի որոշումը: Հայկական կողմը շահեց բողոքարկումը, կողային մրցավարները երկու միավոր հանեցին թուրք ըմբիշի հաշվից եւ երկու միավորով ավելացրեցին Մանվել Խնձրցյանի հաշիվը: Գոտեմարտն ավարտվեց 4 րոպե 39 վայրկյանում՝ 14:4 հաշվով:
Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է որակավորման փուլում 11:6 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել մոլդովացի Անատոլի Բուրուիանի նկատմամբ:
Եզրափակիչի ուղեգիրը Մանվե Խնձրցյանը կվիճարկի 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ:
Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց լեհ Քրիստով Բյենկովսկիին:
Թադեւոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6:4 հաշվով հասթել էր սերբ Ստիվան Անդրիա Միչիչիին: