Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ
Օրվա թեմա
11:00 28/03/2022
Աշխարհ

Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան պատմել է սուրճի հետ շոկոլադի և ալկոհոլի վնասակար համադրության մասին։ Նման տեղեկություն նա հայտնել է «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ շոկոլադի և ալկոհոլի համադրությունը նպաստում է ստորին կերակրափողային սֆինկտերի՝ կարդիալ փականի թուլացմանը, ինչի պատճառով կարող է առաջանալ այրոց։ Ընդ որում, բժիշկը նշել է, որ «նույնիսկ եթե մարդը անհանգստություն չի զգում, ապա կերակրափողի բորբոքման նշանները կարող են ի հայտ գալ ժամանակի ընթացքում»:

Ըստ մասնագետի՝ սուրճի հետ ընդունելի համադրությունների թվում է միսը։

«Էսպրեսսոն ավելի խտացված ըմպելիք է, այն պարունակում է օրգանական թթուներ, որոնք բարելավում են մարսողությունը։ Այն ստամոքսահյութի հետ միասին ավելի լավ են ազդում մսի քայքայմանը», - բացատրել է նա՝ հավելելով, որ էսպրեսսոյից հետո խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ ջուր, որպեսզի հեղուկի քանակը օրգանիզմում լրացվի, քանի որ ուրճն ունի միզամուղ ազդեցություն։
 

Placeholder
Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ