Անընդհատ կրկնում ենք «խաղաղության դարաշրջան» մանտրան, որն ամենօրյա պատերազմների դարաշրջան է նշանակում. Անդրանիկ Թևանյան
Տնտեսություն
17:14 28/03/2022
Հայաստան

Անընդհատ կրկնում ենք «խաղաղության դարաշրջան» մանտրան, որն ամենօրյա պատերազմների դարաշրջան է նշանակում. Անդրանիկ Թևանյան

«Փաստացի ամենօրյա փոքր պատերազմական ռեժիմի մեջ ենք, ամբողջ աշխարհը լարված վիճակում է և մենք, կարծես թե, չենք ուզում նկատենք այն ու անընդհատ կրկնում ենք «խաղաղության դարաշրջան» մանտրան, որն ամենօրյա պատերազմների դարաշրջան է նշանակում, փաստացի»,-ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Հայտարարելով, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակական են լինելու, ինչն ունենալու է իր ազդեցությունը Հայաստանի վրա, պատգամավորը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին  հարցրեց, թե գործադիրն արդյո՞ք դիտարկում է վատագույն սցենարները, մասնավորապես՝ նախատեսվո՞ւմ է  բյուջեի վերանայումը և ծախսերի կճատումը:


Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ կառավարությունը որոշել է այս ընթացքում ծախսերը չկրճատել, բայց եթե հարկային մուտքերը նվազեն, ապա դրանք կլրացվեն փոխառու միջոցների ներգրավմամբ:

Նրա խոսքով՝ հակաճգնաժամային ծրագրերի համար նոր ծախսեր են իրականացվելու, բայց քանի որ բյուջեով նախատեսված ծախսերը չի կարելի ավելացնել, ապա այլ ծախսերից են վերաբաշխումներ արվելու:

«Պետական պարտքի բոլոր շեմերն էլ վտանգավոր են, եթե համարժեք չես կառավարում»,-հայտնեց նախարարը և, տեղեկացնելով, որ կառավարության խնդիրն է պարտքի կառուցվածքում ավելացնել դրամային կշիռը, հավելեց. «Մեր մոտեցումն այն է, որ կարճաժամկետ շոկերին արձագանքելով կարող ենք մեզ թույլ տալ 1-2 տոկոսային կետով շեղվել պետական պարտքի այն մակարդակից, որն այսօր ունենք, իսկ երկարաժամկետ առումով մեր նպատակն է, որ գնանք նախ ՀՆԱ-ի համեմատ պետական պարտքի՝ 55%, ապա 50 %-ի թիրախային:

Անդչանիկ Թևանյանը նկատեց, որ հիմնականում ներմուծում իրականացնող տնտեսություն ունեցող Հայաստանի պես պետության համար պետական պատքի՝ 50 %-ի շեմի գերազանցումը խնդիրներ կառաջացնի:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ներդրումային ծրագրե են նախատեսված ընթացիկ տարում:

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այդ հարցին էկոնոմիկայի նախարարության իր գործընկերը կպատասխանի, իսկ ինքը կանդրադառնա ԵՄ-ից ստացվելիք 2.6 մլրդ եվրոյի մասին:

 «Դրանից մոտ 1 մլրդ եվրոն այն միջոցն է, որը մասնավոր հատվածը պետք է իրականացնի եվրոպական գործընկերների հետ, մասնավորապես՝ Եվրոպական զարգացման և վերակառուցման (ԵԶՎ)բանկի ֆինասավորմամբ և առաջաարկությամբ, իսկ մնացած 1.6 մլրդ-ն այն գումարներն են, որոնք առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է իրականացվեն դրամաշնորհային կամ վարկային ծրագերի միջոցով»,-ասաց Տիգրան Խաչատրյանը

 Նա հայտնեց, որ բանակցում են, որ ԵԶՎԲ-ն վերջնականացնի իր դիրքորոշումը Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիսն-Քաջարան հատվածի ֆինանսավորման հարցում:

Placeholder