Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում մարտի 27-ին կատարվել է 2397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 29 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 468 դեպք, որոնցից 409 819 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2364 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1675 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 285 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 968 785 թեստավորում: