Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի անում։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ ի պատասխան իրեն ուղղված այդ հարցին։
Բայդենը, ավարտելով իր եվրոպական շրջագայությունը, շաբաթ օրը Վարշավայում հանդես եկավ երկարատև ելույթով, որը կենտրոնացած էր Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա։ Սպիտակ տան ղեկավարը բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի և նրա ղեկավարության հասցեին հատուկ ռազմական գործողության հետ կապված։
Ելույթի վերջում Բայդենն ասել է, որ Ուկրաինան «երբեք Ռուսաստանի հաղթանակ չի լինի», և որ Ռուսաստանի առաջնորդը «չի կարող մնալ իշխանության ղեկին»։ Ավելի ուշ Սպիտակ տունը պարզաբանեց, որ Բայդենը նկատի չի ունեցել Ռուսաստանում իշխանափոխություն։
Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքերը, նշել էր, որ ամերիկացի առաջնորդը չէ, որ որոշում է, թե ով է լինելու իշխանությունը Ռուսաստանում, ռուսներն են ընտրում պետության ղեկավարին։