«Օսկար 2022». Տարվա լավագույն ֆիլմը, դերասանն  ու դերասանուհին
Մշակույթ
11:07 28/03/2022
Աշխարհ

«Օսկար 2022». Տարվա լավագույն ֆիլմը, դերասանն ու դերասանուհին

Ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Նստիր մեքենայիս ղեկին» / Doraibu mai ka ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվակարգում ճանաչվել է լավագույնը։  Այս մասին հայտարարվել է Ամերիկյանի կինոարվեստի ակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Լավագուն ֆիլմ է ճանաչվել  «CODA․ խուլ ծնողների երեխան» ժապավենը։

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ուիլ Սմիթը «Ռիչարդ արքա» ֆիլմում կատարած դերի համար։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացել է Ջեսիկա Չիսթեյնը «Թեմի Ֆեյի» աչքերը ֆիլմում կատարած դերի համար։

Ջեյն Քեմփիոնը մրցանակ է ստացել «Շան իշխանություն» ֆիլմում ռեժիսորական լավագույն աշխատանքի համար։

Disney-ի «Encanto» մուլտֆիլմը «Օսկար» է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Թրոյ Կոցուրը («Կոդա»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Արիանա Դեբոզեն  («Վեսթսայդյան պատմություն»)։

«Լավագույն վավերագրական ֆիլմ»  անվանակարգում՝ «Հոգու ամառ»-ը, «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ Սիան Գիդերը («Կոդա»), «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում՝ Քենեթ Բրանան («Բելֆաստ»)։

Ռեժիսոր Դենի Վիլնյովի «Դյունա» (Dune: Part One) ֆանտաստիկ ֆիլմը 4 «Օսկարի» է արժանացել տեխնիկական կատեգորիաներում։ 

 

Placeholder
«Օսկար 2022». Տարվա լավագույն ֆիլմը, դերասանն ու դերասանուհին