Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Ստամբուլում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում կազմակերպել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրավիճակը և բանակցային գործընթացը։ Նախագահ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում», - լրագրողներին ասել են Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Էրդողանը նաև ասել է, որ Անկարան կշարունակի նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը։ «Նախագահ Էրդողանը ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որքան հնարավոր է շուտ զինադադար և խաղաղություն հաստատելու, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում», - ասվում է գրասենյակում: