Ռումբի մասին ահազանգ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում
Իրավունք
13:31 29/03/2022
Աշխարհ

Ռումբի մասին ահազանգ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում

Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի մասնագետների  կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Flightradar24-ի փոխանցմամբ՝ այս պահին Երևանից «Վնուկովո» թռչում է Boeing ինքնաթիռ։ Առավոտյան «Շերեմետևո» մեկնող ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։

 

Placeholder
Ռումբի մասին ահազանգ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում