Լողափնյա հանդբոլի Իրանի պատանիների հավաքականը դարձել է Ասիայի չեմպիոն
Սպորտ
15:20 29/03/2022
Տարածաշրջան

Լողափնյա հանդբոլի Իրանի պատանիների հավաքականը դարձել է Ասիայի չեմպիոն

Լողափնյա հանդբոլի Իրանի պատանիների հավաքականը, հաղթելով Պակիստանի թիմին, դարձել է Ասիայի չեմպիոն։ Այս մասին գրում է ParsToday-ը։

Ըստ աղբյուրի, լողափնյա հանդբոլի Ասիայի պատանեկան առաջնության երկրորդ փուլը մեկնարկել է մարտի 22-ին, Թեհրանում, Իրանի, Հնդկաստանի, Կատարի, Պակիստանի, Հորդանանի և Աֆղանստանի  թիմերի մասնակցությամբ և ավարտվել երկուշաբթի օրը:

Մրցաշարի վերջին օրն Իրանի երիտասարդական հավաքականը, գրանցելով հինգերորդ հաղթանակն այս անգամ Պակիստանի թիմի նկատմամբ, դարձավ մրցաշարի չեմպիոն։

Placeholder