29.03.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Առողջություն
11:50 29/03/2022
Հայաստան

29.03.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ

Հայաստանում մարտի 28-ին կատարվել է 2416 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 34 հիվանդ, արձանագրվել է մահվան 2 դեպք։ Մահացածներից մեկն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 484 դեպք, որոնցից 409 853  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2344 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8611  մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676 է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 287 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 971 201 թեստավորում:

Placeholder
29.03.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ