Կապառոս. Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է
Աշխարհում
14:49 29/03/2022
Հայաստան

Կապառոս. Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է

«Այո, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա»,- Նորվեգիա - Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ Օսլոյում կայացած նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Նա նշել է, որ արդեն հստակ պատկերացնում են հիմնական կազմը, բայց կարող է լինել որոշակի փոփոխություն, որովհետև ցանկանում են փորձել բոլոր ֆուտբոլիստներին դժվար խաղերում. «Քանի որ հունիսին 4 հանդիպում ենք անցկացնելու, բոլոր տղաները պետք է համապատասխան փորձ ունենան: Ցանկանում ենք հնարավորինս լավ մրցակցել:

Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղը կկայանա այսօր  Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Placeholder
Կապառոս. Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է