Արցախի ԱԺ խմբակցություններ. Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի  հետ վերադարձը ելման դիրքեր
Քաղաքական
16:00 29/03/2022
Հայաստան

Արցախի ԱԺ խմբակցություններ. Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցություններն այսօր՝ մարտի 29-ին  հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։

Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի  և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու  միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են  հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով  Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի  հետ վերադարձը ելման դիրքեր»։

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»
«Միասնական հայրենիք»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»


 

Placeholder
Արցախի ԱԺ խմբակցություններ. Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր