Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև
Քաղաքական
11:34 29/03/2022
Աշխարհ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև

Էրդողանը Ստամբուլում բանակցությունների մեկնարկից առաջ ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակիցներին։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ

«Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը օգուտ կբերի բանակցային գործընթացին։

Էրդողանն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորապես տխրեցնում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։

Էրդողանը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակություններին հղած ուղերձում կոչ է արել հրադադար պահպանման ռեժիմ սահմանել։

 

Placeholder
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև