Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանական զորքերը կվերադառնա՞ն նախկին դիրքեր. ՌԴ ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը
Մոսկվան ակնկալում է, որ Արցախի Հանրապետությունում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք ակնկալում ենք, որ այս ամենը բոլոր դեպքերում կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,- ասել նա։
Նա հորդորել է Բաքվին ուղղել ադրբեջանական զորքերն իրենց նախկին դիրքեր վերադարձնելու մասին հարցը:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունն է արել՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության աճի կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն։