Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը
Իրավունք
13:50 29/03/2022
Հայաստան

Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց  ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։

Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։ 

Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։

Placeholder
Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը