Արսեն Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել  Եվրոպայի չեմպիոն
Օրվա թեմա
20:48 30/03/2022
Հայաստան

Արսեն Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, ԵՕՀՊՄ քոլեջի նախկին սան Արսեն Հարությունյանը, հաղթելով թուրք ըմբիշին, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք ԵՕՀՊՄ-ից։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայիառաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց թուրք  Սուլեյման Աթլիի հետ և ժամանակից շուտ`15:3 հաշվով հաղթեց նրան:

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Placeholder