Վստահեցնում ենք՝ միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ. ՀՖՖ, հավաքականի մարզիչներ և ֆուտբոլիստներ
Սպորտ
09:53 30/03/2022

Վստահեցնում ենք՝ միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ. ՀՖՖ, հավաքականի մարզիչներ և ֆուտբոլիստներ

Մարտի 29-ին Նորվեգիա -Հայաստան ընկերական խաղում 9-0 հաշվով պարտություն կրելուց հետո  ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հանդես են եկել հայտարարությամբ

«Հարգելի երկրպագուներ,

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:

Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:

Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն,  հավաքականի ֆուտբոլիստները և  մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը: 

Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:

Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»։ 

 

Placeholder