30.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:26 30/03/2022
Հայաստան

30.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մարտի 29-ին կատարվել է 1998 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 26 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2332 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8611  մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676 է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 287 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 973 199 թեստավորում:

Placeholder
30.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել