Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետությունում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախօրեին ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին հաղորդագրություններով: Մենք ողջունում ենք եռակողմ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված իրավիճակի թուլացմանը», - ասել է նա
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։