Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Amnesty International. Ադրբեջանում հայ գերիներին դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու
2020 թվականին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության հարցում գործնականում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին ասված է Amnesty International-ի 2021/22 տարեկան զեկույցում։
Ինչպես նշված է, ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողները այդպես էլ չեն ենթարկվել պատասխանատվության։
«Հայտնի է, որ տարեվերջի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 60 գերիների՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց»,- նշում են իրավապաշտպանները՝ հավելելով. «Մինչև տարեվերջ դեռ քանի գերի է մնացել Ադրբեջանում, անհայտ էր»։
«Եվրոպայի Խորհուրդն իր սեպտեմբերյան զեկույցում մտահոգություն է հայտնել, որ տասնյակ գերիներ գտնվում են անմարդկային պայմաններում, որ նրանց դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու, իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում է անհայտ, չնայած այն հանգամանքին, որ կան ենթադրություններ նրանց հարկադիր անհետացման և, հնարավոր է, նույնիսկ սպանության մասին»,- ասվում է զեկույցում։