Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
31.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում մարտի 30-ին կատարվել է 2024 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 108 հիվանդ, արձանագրվել է մահվան 2 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2243 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8613 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 289 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում:
