Հայաստանի բնակիչը միջին աշխատավարձով 1 մլն դոլար կարող է վաստակել 215 տարի 4 ամսում
Տնտեսություն
20:00 01/04/2022
Աշխարհ

Հայաստանի բնակիչը միջին աշխատավարձով 1 մլն դոլար կարող է վաստակել 215 տարի 4 ամսում

Հայաստանում միջին աշխատավարձ վաստակող քաղաքացին կարող է 1 միլիոն դոլար կուտակել 215 տարի 4 ամսում, մինչդեռ Շվեյցարիայի բնակիչներին նույնքան գումար կուտակելու համար կպահանջվի մոտ 13 տարի, իսկ ԱՄՆ-ի՝ 23 տարի։ Համապատասխան տեղեկությունը նշված է Picodi.com-ի ուսումնասիրության մեջ (տվյալները Panorama.am-ի տրամադրության տակ են):

Ընկերությունը դասակարգել է աշխարհի 102 երկրներ՝ օգտագործելով յուրաքանչյուր պետության համար համապատասխան միջին աշխատավարձերի տվյալները։ Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Շվեյցարիան (13 տարի 4 ամիս), Ավստրալիան (20 տարի 1 ամիս), Սինգապուրը (20 տարի 2 ամիս)։ Լավագույն հնգյակում են նաև Լյուքսեմբուրգը և ԱՄՆ-ը (համապատասխանաբար՝ 20 տարի 4 ամիս և 20 տարի 1 ամիս):

Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը և այն ժամանակահատվածը, երբՀայաստանի բնակիչն իր միջին աշխատավարձով կարող է մեկ միլիոն դոլար վաստակել, հաշվարկվել է 215 տարի 4 ամիս։

Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը։ Ռուսաստանում միջին աշխատավարձով մեկ միլիոն դոլար կարող են վաստակել 191 տարի 9 ամսում։ Բելառուսը զբաղեցնում է 84-րդ տեղը (231 տարի 5 ամիս): Հարևան Վրաստանը 83-րդ տեղում է (230 տարի 2 ամիս), Ղազախստանը՝ 87-րդ (245 տարի 11 ամիս), Ադրբեջանն էլ՝ 89-րդ (257 տարի 1 ամիս), Ուզբեկստանը՝ 96-րդը՝ 318 տարի 4 ամիս։

Մոլդովան այս վարկանիշային ցուցակում 74-րդ տեղում է (204 տարի 11 ամիս), իսկ Ռումինիան՝ 51-րդ տեղում (107 տարի 3 ամիս):

Իսկ ահա Պակիստանի, Նիգերիայի և Ուգանդայի բնակիչները մեկ միլիոն վաստակելու համար պետք է աշխատեն ավելի քան 400 տարի։ 

Հարկերից և պարտադիր վճարներից հետո միջին աշխատավարձի վերաբերյալ տվյալները վերցված են numbeo.com կայքից։ 

Արտարժույթի փոխարկման համար օգտագործվել է Google Finance-ի միջին փոխարժեքը՝ 2022 թվականի մարտի համար։

Placeholder
Հայաստանի բնակիչը միջին աշխատավարձով 1 մլն դոլար կարող է վաստակել 215 տարի 4 ամսում