01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Առողջություն
11:33 01/04/2022
Հայաստան

01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում մարտի 31-ին կատարվել է 2063 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 55  հիվանդ, արձանագրվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2205 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8616  մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1677 է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 293 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում:

Placeholder
01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ