Վարազդատ Հարոյանը վիրահատվել է
Սպորտ
11:10 01/04/2022
Հայաստան

Վարազդատ Հարոյանը վիրահատվել է

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում: Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ 

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը վնասածք էր ստացել մարտի 29-ին Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ։ Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

Placeholder
Վարազդատ Հարոյանը վիրահատվել է