Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին
Քաղաքական
10:29 02/04/2022
ԼՂՀ

Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին

Ֆրանսիացի քացաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին։ Ֆեյսբուքյան իր էջում  Վալեր Բուայեն  լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Արցախում բախվելով Ադրբեջանի սպառնալիքին՝ մի քանի ամիս առաջ Դադիվանքում ինձ ընդունեց Տեր Հրանտ քահանա Հովհաննիսյանը։ Ես ուզում էի կրկին հանդիպել նրան Սենատում»,-նշել է նա։

Ֆրանսիացի քաղաքական գործիչը նաև ընդգծել է, քանի որ միջազգային հանրությունը լիովին ներգրավված է Ուկրաինայում պատերազմի մեջ,  մեկ անգամ կոչ է անում իր երկրի կառավարությանը, Եվրամիությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջամտել հայ բնակչության և ժառանգության պաշտպանության գործին։

Placeholder
Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին