Իտալացի նախարարը Բաքվից Երևան կգա
Քաղաքական
16:12 02/04/2022
Հայաստան

Իտալացի նախարարը Բաքվից Երևան կգա

Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ֆեյսբուքյան էջը։

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

Նշենք, որ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այսօր այցելել է Ադրբեջան, հանդիպումներ ունեցել Իլհամ Ալիևի, Ջեյհուն Բայրամովի հետ։

Placeholder
Իտալացի նախարարը Բաքվից Երևան կգա